Աղբյուրը՝ 168․am
Զոհված զինծառայողների մայրերը Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանին թույլ չէին տալիս ծաղիկներ տեղադրել նահատակված տղաների շիրիմներին` հայտարարելով, որ իրենց այս օրը գցողը իրենք և իրենց ղեկավարներն են և իրավունք չունեն պղծել տղաների շիրիմները:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 21-ին` Հայաստանի Հանրապետության անկախության 31-րդ տարեդարձի նախընթաց գիշերվանից արդեն լարված էր մթնոլորտը Եռաբլուր զինվորական պանթեոնում։ Զոհված զինծառայողների ծնողները հավաքվել էին պանթեոնում ու հաստատակամորեն որոշել` թույլ չեն տալու, որ Նիկոլ Փաշինյանն ու նրա կառավարության կամ թիմի որևէ անդամ պղծի իրենց որդիների վերջին հանգրվանը։
Վաղ առավոտից` լուսադեմին, հարյուրավոր կարմիր և սև բերետավորներ իսկական որս սկսեցին ծնողների նկատմամբ։ Հայրերին բիրտ ուժով բերման ենթարկելուց հետո սկսեցին քարշ տալ մայրերին։ Այնուամենայնիվ, իրավիճակը չի հանդարտվում։
Մինչ այդ ծնողները մի կողմ էին շպրտել պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի անունից ուղարկված ծաղկեպսակը։
Այս պահին խոչընդոտվում է լրատվամիջոցների աշխատանքը. նրանց թույլ չեն տալիս տեսանկարահանել տեղի ունեցողը։ Միայն Հ1-ի և իշխանական այլ լրատվամիջոցների մուտքն են թույլատրել:
Ի վերջո, տարածքն ամբողջությամբ մաքրելուց հետո գողեգող Եռաբլուր եկավ Նիկոլ Փաշինյանը այնպես, որ չհասկացվեց` որտեղից, մի քանի վայրկյան հնչեց Հայաստանի Հանրապետության հիմնը։
Նա սպասեց մինչև հարյուրավոր ուժայինները, ոստիկանության աշխատալկիցները տարածքնազատեցին, իրավիճակը փոքր-ինչ վերահսկելի դարձրեցին, որ վերջինս անխոչընդոտ մտնի զինվորական պանթեոն, ուր կրկին ամեն օր տասնյակ փոսեր են փորվում` օրեր առաջ ադրբեջանական վերջին ագրեսիայի արդյունքում նահատակված մեր հերոսներին հուղարկավորելու համար։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը