«Մենք հիվանդանոցներում բավական դուրս գրված վիրավորներ ունենք և մեր բոլոր վիրավոր զինծառայողների և քաղաքացիական անձանց առողջական վիճակի մեջ կա դրական դինամիկա»,- Եռաբլուր զինվորական պանթեոնում լրագրողներին ասաց Առողջապահության նախարար անահիտ Ավանեսյանը։
Հարցին՝ քանի՞ վիրավոր ունենք, նախարան ասաց, թե չի կարող թիվ հրապարակել։
Նշենք, որ գիշերվանից Եռաբլուրում էին զոհված զինծառայողների ծնողները, թույլ չտալու՝ որ իշխանականները այցել են Եռաբլուր։ Կարմիր ու սև բերետավորները նրանց բերման ենթարկեցին՝ ուժ կիրառելով։
Լրագրողի դիտարկմանը ինչքա՞ն կարելի է լռել, երբ զոհվածի մորը ոտքերից և ձեռքերից բռնած բերման ենթարկում, նախարարը նշեց, թե իրենց հարգանքի տուրքն են այդ կերպ մատուցում։
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը