«Նենսի Փելոսիի գալու մեջ կա երկու իմաստ․ առաջինը՝ Դեմոկատական կուսակցության նախընտրական քարոզչությունն է, որ տեղի է ունենալու նոյեմբերին և երկրորդը՝ յուրաքանչյուր նման կենտրոն , որի հիմնական ուժը գոնե վերջին 30-40 տարում փափուկ ուժն է, ի տարբերութուն Ռուսաստանի , որ այդպես էլ չսովորեց փափուկ ուժ օգտագործել , ֆիքսել են մի իրողություն , որը Հայաստանում երբեք չի եղել․ այն է՝ Հայաստանի հասարակությունը միշտ պրոռուսական է եղել և հիմա, առաջին անգամ, ֆիքսել են , որ Հայաստանի հասարակության տրամադրությունները կտրուկ փոխվել են , պրոռուսականություն չկա , բավականին դոմինանտ է հակառուսական տրաադրությունները։ Եվ ԱՄՆ-ի պես փորձառու երկրի համար չօգտվել այդ իրողությունից և փորձել գոնե սկզբնական շրջանում նախաձեռնույթունը վերցնել իր ձեռը կլիներ սխալ ։ Կարծում եմ, որ սա ևս Փելոսիի այցի կարևորագույն պատճառն է»,-հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը