17 09 2022

Գերմանիայի փոխդեսպանը «ցնցված» է Ջերմուկում տեսած ավերածություններից

Գերմանիայի փոխդեսպանը «ցնցված» է Ջերմուկում տեսած ավերածություններից

Հայաստանում Գերմանիայի նորանշանակ փոխդեսպան, ներկայում գործերի ժամանակավոր հավատարմատար Էրիկ Թինտրուպն (Erik Tintrup) ասել է, որ «ցնցված է» ավերածությունների այն պատկերներից, որոնք տեսել է Ջերմուկում։

«Ջերմուկը գեղեցիկ բնության մեջ տեղակայված գեղատեսիլ, խաղաղ հանգստավայր է։ Երեքշաբթի այստեղ գերմանացի զբոսաշրջիկներ էլ կային։ Այն, որ բնակիչներից ոչ ոք չի զոհվել, գրեթե հրաշքի է նման, քանի որ հրետանային կրակոցները խփել են այս՝ սահմանից կիլոմետրեր հեռու գտնվող ռեստորանների և ճոպանուղու ուղղությամբ, ընդամենը մի քանի հարյուր մետր բնակելի շենքերից ու զբոսաշրջիկներով լի հյուրանոցներից հեռու»,- սեպտեմբերի 16-ին Ջերմուկ կայացած այցի ընթացքում ասել է Թինտրուպը, ում խոսքերը մեջբերում է Գերմանիայի դեսպանության ֆեյսբուքյան էջը:

Նա նաեւ ասել է, որ գերմանուհի զբոսաշրջիկն իր հյուրանոցի սենյակից կարողացել է լուսանկարել պայթյունները, այնքան մոտիկ են նրանք եղել դրանց։ «Ես չափազանց մտահոգ եմ։ Մենք ապրումակցում ենք հայ ժողովրդին»,- ասել է Էրիկ Թինտրուպը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ