«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը գրում է.
Զինված ուժերի ԳՇ պետը այսօր հայտնել է, որ ադրբեջանի զինված ուժերը մեր բանակի ԿԻՆ զինվորի դեպքում. «Կտրել են ոտքերը, մատները, տկլորացրել են։»:
Հենց նույն օրը մի քանի ժամ առաջ օրվա իշխանության ամենաբարձր պաշտոնատար անձը հայտնում է, որ «Ստեղծված իրավիճակը որեւէ կերպ չի նսեմացնում խաղաղության օրակարգի կարեւորությունը:»:
Այսինքն ոչ թե միջազգային հանցագործ, ահաբեկիչ, ցեղասպան անվանելը, միջազգային իրավական պատիժ պահանջելը, դրա ուղղությամբ պետական քաղաքականության իրացումն է, միջազգային քրեական դատարանի ուղղությունն է, բանակի ռեսուրսն ավելացնելն է օրվա իշխանությունների արձագանքը, այլ «խաղաղության օրակարգ»..:
Եթե այս ամենը կարդալով այլ տարբերակ քան օր առաջ այս իշխանությունների հեռացումն է, գնալն է, հեռանալն է, գոյություն ունի խնդրում եմ ասեք:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը