14 09 2022

Քաջարանի, Վարդենիսի և այլ բնակավայրերի վրա ազատ սավառնում են թշնամու անօդաչուները. սա պետություն է, թե՞ բարդակ. Իշխանյան

Քաջարանի, Վարդենիսի և այլ բնակավայրերի վրա ազատ սավառնում են թշնամու անօդաչուները. սա պետություն է, թե՞ բարդակ. Իշխանյան

ՊԵՏՈՒԹՅՈՒ՞Ն, ԹԵ՞ ԲԱՐԴԱԿ. Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը։

«Քաջարանի, Վարդենիսի և Հայաստանի այլ բնակավայրերի վրա ազատ սավառնում են թշնամու անօդաչուները։ Բնակչությունը տագնապի մեջ է։ Փաստորեն Հայաստանի օդային տարածքն անպաշտպան է, չկան ՀՕՊ համակարգեր։ Ի՞նչ, փող չկա՞։

Ծառայողական շքեղ մեքենաների, հսկայական աշխատավարձերի, պարգևավճարների, ոստիկաններին կաշառելու, ամեն այլ վայելքների համար լիքը փող կա, իսկ Հայաստանի անվտանգությունն ապահովելու համար՝ ոչ։ Սա պետություն չի, ի՞նչ դնես սրա անունը, եթե ոչ՝ ԲԱՐԴԱԿ»,-գրել է նա։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ