«Ադրբեջանի նպատակն է ռազմակալել բոլոր այն շրջանները, որոնք կկապեն Ադրբեջանի արևմտյան շրջանները Նախիջևանի հետ»,- այս մասին ԱԺ-ի դիմաց, զոհված զինծառայողների ծնողների բողոքի ակցիայի ժամանակ ասաց «Համախմբում» նախաձեռնության անդամ, քաղաքագետ Մենուա Սողոմոնյանը:
Նրա խոսքով ռազմական գործողությունների դադարեցումը առաջին հերթին ՀՀ հնարավորություններից է կախված:
«Ամբողջ հարցն այն է, որ 2020-ի նոյեմբերի 9-ից հետո չենք տեսել նպատակադրված գործողություն մեր ռեսուրսներ ներդնելով ՀՀ պաշտպանունակության բարցրացման վրա: Մենք դա չենք տեսել ոչ բյուջեում, ոչ ռազմական սպառազինությունների գնման պլանի հետ կապված, չենք տեսել հանրային աշխատանքներում: Ոչ մի ոլորտում չի զգացվել, որ Հայաստանը պատրաստվում է պատերազմի: Սողոմոնյանը նկատեց, որ դատելով Նիկոլ Փաշինյանի երեկվա ելույթից, Հայաստանը ոչ թե պատրաստվում է հակադարձելու, արդյունավետ հակահարված տալու, պարզապես իմիտացիոն գործողություններ են իրականացվում, որոնց արդյունք չլինելու հետեւանքով, կասեն՝ դե քանի որ արդյունք չտվեց, պետք է զիջենք փրկվելու համար. «Այս տրամաբանությունն ու միտումն ենք տեսնում»,-ասաց նա:
Մանրամասն՝ տեսա նյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը