13 09 2022

Հետո բիսեդկաներում չնստեք ու քննադատեք, թե` ռուսը տվեց, էս տվեց, էն տվեց․ Դուք եք տալիս էսօր, ազգն է տալիս․ Զոհվածի ծնող



44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների ծնողներն ու հարազատներն արդեն մի քանի ժամ է՝ Ազգային ժողովի շենքի մոտ են, շարունակում են բողոքի ակցիան, պահանջում են Փաշինյանի հրաժարականը։

«Սպանդը կանգնեցնելու տարբերակ կա, իսկ այդ տարբերակն այն է, որ հենց հիմա դուրս գաք ձեր տներից ու գաք միանաք մեզ, այստեղ՝ ԱԺ դիմաց։ Մենք կարող ենք հեռացնել հրեշին ու դրանից հետո պահել մեր երկիրը, մեր պետականությունն ու պետությունը»,- քիչ առաջ բարձախոսով հայտարարեց ծնողներից մեկը։

«Եթե դուք հիմա չգաք այստեղ, խնդրում եմ, որ հետո ձեր ընկերների հետ բիսեդկաներում չնստեք ու քննադատեք, թե` ռուսը տվեց, էս տվեց, էն տվեց։ Դուք եք տալիս էսօր, ազգն է տալիս էսօր, տալիս եք ձեր վարքով, եկեք ու հակառակը ապացուցեք, ապացուցեք, որ հայ եք, ապացուցեք, որ երկիր եք ուզում պահել»,- հավելեց նա։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ