13 09 2022

Մեջքի ետևում հրանոթի կրակոցից տունը պայթեց, եթե կես րոպե ոտքներս կախ գցեինք, հիմա զոհված կլինեինք. Վերիշենի բնակիչ



 

Կեսգիշերին թշնամու հարձակման հետևանքով միայն Սյունիքի Վերիշեն գյուղում 4 բնակելի տան վրա գիշերը հրանոթի արկ է պայթել։ Այս մասի Yerevan.Today-ին հայտնեցին տուժած ընտանիքների անդամները։

Երկու տուն մասնակի փուլ է եկել, երրորդի պատերն են վնասվել, ետնամասը փլուզվել է հիմքից, իսկ չորրորդի դեպքում  արկը բարեբախտաբար պայթել է տան բակում, զոհեր, մարմնական վնասվածքով տուժած քաղաքացիական անձիք  չկան, բայց նյութական  վնասները ահռելի ծավալ են կազմում։

Պայթած տներից մեկի ընտանիքի զավակը՝ Գուրգեն Հարությունյանն այդ պահին, պարզվում է,  հոր ու մոր հետ իրերն հավաքելիս է եղել, որ շարժվի դեպքի ապաստարան։ Դուռը փակել են, որ հեռանան տնից, մեջքի ետևում հրանոթի կրակոցից տունը պայթել է․ ասում է՝ կես րոպե եթե ոտքներս կախ գցեինք՝  անձնագիր չէինք վերցրել, կամ որևէ  փաստաթուղթ  վերցնելու՝ ուրեմն վստահաբար զոհվել էինք,  հիմա երեքս էլ չկայինք։

«Այդ կես րոպեի տարբերությամբ երջանիկ պատահականությամբ համ ես, համ մայրս, համ էլ հայրս փրկվեցինք Աստծո կամքով։ Քաղաքացիական տների վրա հարվածները թիրախավորվել էին ի սկզբանե, թշնամին այս անգամ գյուղերի վրա էր հարձակվել, մենք զինծառայողների ընտանիք ենք, մայրս տանն էր, միակ եղբայրս ծառայության մեջ էր ՝այդ պահին ինքն էլ էր  կրակի բերան»,- մեզ հետ զրույցում ասաց Գուրգենը։

Մանրամասն՝ ձայնագրության մեջ։

 

Սյուզի Բադոյան

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ