13 09 2022

Եթե մեր ժողովրդի շահը ենթադրում է, որ սրանք պետք է հեռանան, ուրեմն պետք է հեռանան․ Իշխան Սաղաթելյան



«ՀՀ ցանկացած քաղաքացու մոտ լուրջ զայրույթ է առաջացնում, երբ սրանք խոսում են պետական շահից ․ երկիրը բերել հասցրել են էս կետին , ի՞նչ պետական շահ։ Պետական շահի մասին մտածողը կմոտենար ամբիոնին, կասեր՝ ժողովուրդ ջան մենք ի վիճակի չեք ապահովել ձեր անվտանգությունը , մեր գոյությամբ սպառնում ենք Հայաստանի պետականությանը , թող գան մարդիկ , ուժեր , ովքեր կարող են երկիրն այս իրավիճակից դուրս բերեն։ 4 տարվա մեջ 3 պատերազմ բերել, էսքան զոհ, էսքան կորուստ ․․․44 օրվա ընթացքում մի հատ չխոսեցինք , ձայն անգամ չհանեցինք , պատերազմից 20 րոպե հետո բոլորս գնացինք սահման , ասում է 2 հոգով ենք պաշտպանելու, հենց հիմա թող տեսնեն զորհավաքներին քանի հոգի է մեր ընկերներից մասնակցում»,-ասաց ՀՅԴ ԳՄ  ներկայացուցիչ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը՝ լրագրողների հետ զրույցում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ