Ավետիք Իշխանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
ՄԵՐՕՐՅԱ ՄՈՒՂԴՈՒՍԻՆԵՐԸ
ԿԳՄՍ կոչվող նախարարությունն ու Պետ․ Համալսարանի ռեկտորատը թույլ չեն տվել քաղբանտարկյալ Տարոն Մանուկյանին հանձնել կիսամյակային քննությունները։
Ափսոս է պարոնայք բառն օգտագործել Վահրամ Դումանյանի և Հովհաննես Հովհաննիսյանի նկատմամբ։ Ափսոս է, նույնպես գիտնական բառն օգտագործել։ Նրանք գիտնականներ չեն, այլ ողորմելի պաշտոնիկ զբաղեցնողներ, ավելի ճիշտ՝ բռնապետիկի գրպանային խամաճիկներ, ինչպիսիք ԱԱԾ, ոստիկանության, ՔԿ, կոռուպցիոն կոմիտեի, դատախազության ղեկավարներն են։
Տարոն Մանուկյանը դեռևս «հանցագործ» չի, այլ քաղկալանավոր, ով համոզված եմ արդարացվելու է, ինչպես ԽՍՀՄ «ժողովրդի թշնամիները», իսկ ձեր անունները մնալու են որպես մուղդուսիներ և խարան ձեր սերունդների ճակատներին։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը