09 09 2022

Ստացվում է՝ էլի ժողովուրդը պետք է իր գրպանից այդ գումարը տա․ Հարցում



Օրերս ԱԺ-ում  ՏԿԵՆ փոխնախարար Արմեն Սիմոնյանը հայտարարեց, որ նախարարությունը մշակել է օրենսդրական փոփոխությունների նախագիծ, որով օնլայն հարթակներով փոխադրումներ իրականացնող կազմակերպություններին տրվում է որոշակի կարգավիճակ: Պետք է վճարեն պետական տուրք, ինչպես նաև  նախարարությունն առաջարկում է, որ ամեն փոխադրումից ևս պետական տուրք գանձվի և  այդ պարտավորությունը դնել հենց օնլայն հարթակների վրա: Առաջարկվող նախագծով, տաքսիներով ամեն փոխադրումից պետական տուրքի չափը 100 դրամ է։

Թե՝ ինչ կարծիքի են քաղաքացիները  կառավարության մշակած նախագծի մասին, Yerevan.Today-ի նկարահանող խումբը պարզել է հարցախույզով։

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ