Ադրբեջանական լրատվամիջոցները հայտարարություն են տարածել, ըստ որի՝ Իրանը, Ռուսաստանը և Ադրբեջանը հռչակագիր են ստորագրել Հյուսիս-Հարավ տրանսպորտային միջանցքի մասին։
Հռչակագրի համաձայն՝ կողմերը պատրաստակամություն են հայտնել համագործակցել ենթակառուցվածքների և տրանսպորտային հնարավորությունների գնահատման և վերլուծության ոլորտում՝ միջանցքի լիարժեք օգտագործման համար։
Կողմերը նաև ընդգծել են՝ մեկ ամսվա ընթացքում Ռեշտ-Աստարա երկաթուղու նախագծի վերաբերյալ համաձայնագրի նախագիծ պատրաստելու և մինչև 2022 թվականի վերջ բանակցությունները սկսելու մտադրության մասին։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը