«Հավաքվել ենք նշելու Անկախության Հռչակագրի 32-րդ տարեդարձը, բայց եկել ենք մի փոքր տագնապով , խորին մտահոգությամբ , եկել ենք նաև մեր փորձառնությունը , մեր կոչը հնչեցնելու մեր ժողովրդին, համայն հայությանը , Արցախին և ասելու, որ գտնվում ենք շատ վտանգավոր եզրափուլում»,-այս մասին ասաց ԳԽ պատգամավոր Մեխակ Մխիթարյանը ՝ ՀՀ առաջին գումարման Գերագույն Խորհրդի խորհրդանշական նիստի բացմանը։
«Մենք ՝ ԳԽ-ի պատգամավորներս կանգնած ենք եղել ՝ մեր երկրի անկախության, ժողովրդավարական ինստիտուտների ստեղծման և կայացման ակունքներում։ Այսօր ես եկել եմ մեծ ցավով , որ մեր ստեղծած այդ ժողովրդավարական ինստիստուտների գոյությունը, նշանակությունը, պատմական առաքելությունը բառեր չեմ գտնում ասել , ոչ միայն ոտնահարվել են ու անտեսվել են։ Ինչպես Սահմանադրության, այնպես էլ՝ Անկախության հռչակագրի նկատամբ օրվա իշխանությունը հանցավոր անտարբերություն է դրսևորում։ Ներողություն եմ խնդրում շատ տհաճ օրինակ բերելու համար, դարձրել են՝ փալաս , ոտի տակի տրյապկա։ Մենք այս Հռչակագրիրը չէինք ստեղծել, որ անտեսվի ու գնա»,-ասաց Մեխակ Մխիթարյանը։
«Նայում եմ ԱԺ նիստերը, լրիվ Քըլըչային տրամադրություն է․ Ռուբինյան, դու ինձ հարցրել ե՞ս, որ իմ անունից ցավակցում ես թուրք Քըլըչին՝ ինչ-որ վթարի դեպքի հետ կապված»,-ասաց ԳԽ պատգամավորը։
Մանրամսն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը