21 02 2022

Թուրք-ադրբեջանական հռչակագրին կողմ լինելուց հետո ՔՊ պատգամավորը նորից անցյալը հիշեց



Նալբանդյանը մո՞մ էր տարել Էրդողանի երդմնակալությանը արարողությանը․ Մարիա Կարապետյան ՔՊ պատգամավոր Մարիա Կարապետյանը Շուշիի հռչակագրի քննարկման ժամանակ նորից հիշեց անցյալը, ավելին ասաց, որ դա երբեք ավելորդ չէ: Նա հիշեցրեց, որ 2010 թվականին Թուրքիան և Ադրբեջանը ստորագրում են ռազմավարական համաձայնագիր, որում ասվում է, որ այդ երկու երկրները իրար օգնելու են: Այդ համաձայնագիրն էլ վավերացրել են երկու երկրների խորհրդարանները: «Ես փնտրում եմ որևէ դիրքորոշում այդ օրերին, բայց չեմ գտնում որևէ բան, ոչ ՀՀ խորհրդարանը, ոչ ԱԳՆ-ն, ոչ էլ արտախորհրդարանական ուժերը, փոխարենը ես գտա, որ օրինակ 2014-ին Էդվարդ Նալբանդյանը մասնակցել է Թուրքիայի ԱԳՆ Էրդողանի երդմնակալությանը»,-ասաց նա:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ