07 09 2022

ԵՊՀ ղեկավարությունն այնպես է անում, որ իր ղեկավարությանը զեկուցելու բան ունենա. Ռուբեն Մելիքյան



Հանրային հնչեղություն ստանալուց հետո, որն իմ կամքից անկախ եղավ, այսօր ես ֆակուլտետ գալով տեղեկացա, որ դասաժամերը հաստատված են և հիմա էլ դաս ունեմ ու պատրաստվում եմ մտնել լսարաններ: Yerevan.Today-ի հետ զրույցում ասաց իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը՝ անդրադառնալով վերջին օրերին տարածվող այն լուրերին, որ Երևանի պետական համալսարանում ղեկավար կազմը փորձում է ճնշումներ գործադրել այն դասախոսների նկատմամբ, ովքեր ընդդիմադիր դիրքորոշում ունեն:

«Իմ դասաժամերը հաստատված են, բայց քանի որ համակարգային բնույթ է կրում պրոցեսը, ակնհայտ է, որ այստեղ մենք գործ ունենք խտրական մոտեցման հետ՝ քաղաքական դիրքորոշումից ելնելով:

Ի դեպ, ես ուղղակի իրավունք չունեմ դրա մասին խոսել, բայց երեկվանից ինձ չորս այլ դասախոս՝ ոչ միայն ԵՊՀ-ից, ինձ տեղեկացրել են, որ ցանկություն չունեն բարձրաձայնել, բայց նրանք ևս խնդիրներ են ունեցել համալսարաններում՝ պայմանավորված իրենց քաղաքական դիրքորոշման հետ: Այսինքն, սա համակարգային խնդիր է, և համալսարանի ղեկավարությունը փորձ է կատարում այնպես անել, որպեսզի կարողանա զեկուցելու բան ունենալ իր ղեկավարությանը: Դա իմ հոմոզմունքն է, որովհետև համալսարանի այսօրվա  ղեկավարությունը նշանակվել է օրենքի փոփոխությամբ, ներկայիս ղեկավար քաղաքական թիմի անդամ է եղել և պարզ է, որ զեկուցելու բան ունի իրենց ղեկավարությանը: Եվ մենք գործ չունենք մարդու հետ, որն ունի այնպիսի բարձր հեղինակություն, որ համալսարանի  համար նրա ռեկտոր լինելը պատիվ լիներ»:

Մանրամասն՝ տեսանյութով:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ