06 09 2022

Աջակողմյան մշտական երթևեկությամբ խաչմերուկներում տեղադրվում է՝ կանաչ լույսի մասին նախազգուշացնող նոր ազդանշան

Աջակողմյան մշտական երթևեկությամբ խաչմերուկներում տեղադրվում է՝  կանաչ լույսի մասին նախազգուշացնող նոր ազդանշան

Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ աջակողմյան մշտական երթևեկությամբ խաչմերուկներում տեղադրվում է լուսային լրացուցիչ տեղեկատվական ազդանշան, որը վարորդներին կհուշի այդ պահին միաժամանակ աշխատող հետիոտնի անցումը թույլատրող կանաչ ազդանշանի միանալու մասին:

Առաջին ազդանշանը տեղադրվել և գործարկվել է Ագաթանգեղոս-Գրիգոր Լուսավորիչ փողոցների խաչմերուկում և Արշակունյաց պողոտա Ագաթանգեղոսի փողոց հատման վայրում:
«Վարորդների տեսադաշտը երբեմն սահմանափակ է լինում և չեն նկատում զուգահեռաբար հետիոտի անցումը թույլատրող ազդանշանի միանալու պահը: Այսուհետ, երբ վառվի հետիոտնի կանաչ ազդանշանը, կմիանա նաև այդ մասին վարորդին նախազգուշացնող նոր ազդանշանը: Սա առաջինն է: Երևանում այդպիսի խաչմերուկների թիվը 27 է, մնացած բոլորում ևս կտեղադրվեն լուսացուցային նոր նշանները»,- նշում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տրանսպորտի վարչության պետի ժ/պ Հայկ Սարգսյանը:
Աշխատանքներն իրականացվել են ՀՀ ՃՈ հետ համատեղ: Նախաձեռնության գլխավոր նպատակը պատահարների թիվը նվազեցնելն ու անվտանգ երթևեկություն ապահովելն է:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ