Սենոր Հասրաթյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
Պատկերացրեք սեղան` անհրաժեշտ գրեթե բոլոր ճաշատեսակներով:
Պատկերացրեք նաև, որ հավաքվել են մարդիկ, ովքեր ոչ միայն անտեղյակ են, թե ինչպես է պատրաստվել այդ սեղանը, այլև զուրկ են դրանից օգտվելու տարրական մշակույթից...
Շարունակեք պատկերացնել, որ սեղանի շուրջ հավաքված մարդկանց միակ հույսը սեղանապետն է, և բոլորը կարծում են, որ նրանից ոչ միայն կսովորեն սեղանից օգտվելու կարգը, այլև նրա օգնությամբ ինչ-որ բան կավելացնեն սեղանին...
Սակայն, մինչ մարդիկ համակ ուշադրությամբ սպասում են սեղանապետի առաջին ուսուցանող քայլին, վերջինս փնթի ագահությամբ վերցնում է ամենալավ ճաշատեսակի ընտիր կտորն ու սկսում ատամներով պատռոտել... Մարդիկ տեսնելով, որ բացի խժռելուց, սեղանապետից այլ բան սպասելն անիմաստ է, հետևելով նրա օրինակին, նույն ագահությամբ անցնում են <<գրոհի>> և... որոշ ժամանակ անց չի լինում ոչ միայն որևէ ճաշատեսակ, այլև՝ սեղան...
Չգիտեմ, թե որքանով է տեղին համեմատությունը, բայց, կներեք, այսօր մեր Հայրենիքը շատ նման է հենց այդ սեղանին...
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը