02 09 2022

Պետությունը կազմաքանդելու հերթական ծրագիրն է․ Լիլիթ Գալստյանը՝ բուհերի տեղահանման մասին

Պետությունը կազմաքանդելու հերթական ծրագիրն է․ Լիլիթ Գալստյանը՝ բուհերի տեղահանման մասին

«Պետությունը կազմաքանդելու հերթական ծրագիրն է, ազգային կրթության նկատմամբ թիրախային ոչնչացման ծրագիր է»,- նման կերպ որակեց ՀՅԴ անդամ, Աժ «Հայասատան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը՝  ԲՈՒՀ-երը Երևանից Աշտարակ տեղափոխելու  Փաշինյանի արած հայտարարությունը։

Yerevan.Today-ի հետ զրույցում պատգամավորը  հատկանշեց, որ կառավարության նիստում Փաշինյանը ներկայացրեց  ընդամենն իր անձնական պատկերացումները կրթության մասին,  այն դեպքում, երբ  շրջանառության մեջ  դրված «Հայաստանի Հանրապետության կրթության մինչև 2030 թվականը զարգացման պետական ծրագիրը»  դեռ չի հաստատվել ԱԺ-ի կողմից, հետևաբար օրենքի ուժ չի ստացել։

«Այսինքն՝ Փաշինյանը  վստահ է, որ ուսապարկային միջավայրում մեկ կոճակով կսեղմվի ,  կհաստատվի, բայց կրթությունը մեր իրականության, ցանկացած ժողովրդի կենսագործունեության և ինքնության մեծագույն,  կարևոր բաղադրիրչն է։ Ինչպե՞ս կարող է կառավարության  նիստում վարչապետը ցանկություններ հայտնել, երբ կրթության  ազգային ծրագիրը դեռ չի հաստատվել։  Հերթական անգամ նա տապալում է  կրթական ոլորտը․ ինչպե՞ս  կարելի է սիրողական մակարդակի հայտարարություններ անել, չէ՞ որ ոլորտը խորքային, մասնագիտական վերլուծությունների, գնահատականների անհրաժեշտություն ունի»,-ասաց Լիլիթ Գալստյանը՝ հավելելով․ «Ըստ էության, կրթության ջախջախման ծրագիր է․  որտե՞ղ են քննարկվել, որո՞նք են այդ 8 ԲՈՒՀ-երը, ինչ ռազմավարական նպատակներ են ընկած դրա հիմքում, պետության և հասարակության  որ կարիքներն ու առաջնահերթություններն են բավարարվելու։ Այո, ՛ ԲՈՒՀ-երի առողջացման, կրթական համակարգի արդիականացման անհրաժեշտություն կա, եթե այդքան շահագրգիռ էին, 4 տարի իրենցն էր իշխանությունը, ինչո՞ւ լիցենզավորման, հավատարմագրման, տեսչական ու հազարու մի գործառույթների շրջանակներում չիրականացրին բարեփոխումներ»։

Լիլիթ Գալստյանի խոսքով՝  խորհրդային շրջանում  կրթության և, հատկապես, բարձրագույն կրթության դերը  մեծապես կարևորված էր։ Նույնիսկ դպրոցների, ԲՈՒՀ-երի ճարտարապետական լուծումներում, տարածքների ընտրության հարցում էր դրսևորվում պետության վերաբերմունքը՝ կրթության նկատմամբ։ Եվ պատահան չէ, որ բոլոր պետական բուհերի ճարտարապետական լուծումները տրվել են մեծագույն ճարտարապետների կողմից, այդ թվում՝ Թամանյանի։Ի դեպ, շենքերն էլ՝ Համալսարան, Անասբաբուժական, Բժշկական, Պոլիտեխնիկ կառուցվել են միմյան մոտ, հենց ակադեմիական տարածքի սկզբունքով։

«Այսօր այս չտեսների, ազգային նկարագիր չունեցողների համար մայրաքաղաքի կենտրոնում գտնվող այդ շենքերը սոսկ բիզնես թիրախ են, յուղոտ պատառ․ վստահ եմ, որ այդ շենքներին շողուն  աչքերով նայում են հենց այն գործարարները, որոնք հյուրանոցների կամ՝  հայ-թուրքական հետաքրքրությունների պրիզմայով են նայում մեր իրականությանը։ 

Կրթությունը սրանց պետք չի, այնքան են վարկաբեկել կրթական համակարգը, կարելի է առանց դիպլոմի բարձրագույն պաշտոն զբաղեցնել, կարելի է հայհոյել ու անցնել, կարելի անուս ոստիկանլինել, իրենց խմբակցության պատգամավորների մեջ ոչ բարձրագույն կրթությամբ մարդիկ կան, կեղծված դիպլոմավորներ բացահայտվեցին նրանց բարձրագույն շարքերում։

Այն, որ այս ուսումնական տարում շատ ԲՈՒՀ-եր  60 և 40 տոկոսանոց թափուր տեղեր ունեցան, դա նաև այս իշխանության գեներացված վերաբերմունքն է կրթությանը։ Երբ որոշում ես ԲՈՒՀ-երը տեղափփոխել  Աշտարակ,  նախ՝ պետք է  երկրի մասշտաբներին նայել։ Եթե Քեմբրիջը, Օքսֆորդը Լոնդոնում չեն, դրանք հարյուրամյակների պատմություն ունեցող համալսարաններ են, պատմականորեն ձևավորված տարածքներ են, բայց Հայաստանի նման փոքր երկրի համար տանել ԲՈՒՀ-երը կենտրոնացնել Աշտարակում, պարզապես անհեռանկարային է՝ ենթակառուցվածքների, երեխաների կեցության, դասախոսների փոխադրության խնդիրներով։ Այլ կերպ կարճ ասած՝ Փաշինյանի ասածը մերկարպարանոց է, չհիմնավորված՝  ազգային կրթության նկատմամբ թիրախային քայքայման ծրագիր»,- ասաց պատգամավորը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ