Եվ ի՞նչ են մտածում այս մասին քըխհասարակության, ներեցեք՝ քաղհասարակության ներկայացուցիչները։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը։
«Պետությունը պետք է ունենա հաստիքային դահիճներ, այսինքն՝ օրինական մարդասպաններ։ Այս հարցում, համոզված եմ, որ կգտնվեն հարյուրավոր մարդիկ, որոնք հանուն բարձր աշխատավարձի, պարգևավճարների, պատրաստ կլինեն դառնալ հաստիքային դահիճներ։
Կախված աշխատավարձից և պարգևավճարների չափից, հնարավոր է արտահոսք քննչական մարմիններից, ոստիկանության կարմիրբերետավորներից դեպի դահիճ մասնագիտություն։ Իրականում դահիճներ կհանդիսանան, ոչ միայն հաստիքային դահիճները, այլև օրենք ընդունող պատգամավորները, մահապատժի գործով քր․ գործեր հարուցող քննիչները, այն պաշտպանող դատախազներն ու մահապատժի վճիռ կայացնող դատավորները։
Եվ ի՞նչ են մտածում այս մասին քըխհասարակության, ներեցեք՝ քաղհասարակության ներկայացուցիչները»,- գրել է Իշխանյանը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը