24 08 2022

Ողորմություն՝ թոշակառուներին․ նվազագույն թոշակը կբարձրանա 1900 դրամով

Ողորմություն՝ թոշակառուներին․ նվազագույն թոշակը կբարձրանա 1900 դրամով

Կառավարությունը այսօրվա՝ օգոստոսի 24-ի նիստում որոշեց․

Հայաստանում 2022 թվականի սեպտեմբերի 1-ից

Միջին ամսական աշխատանքային կենսաթոշակը կբարձրանա 3 հազար դրամով՝  18 հազար դրամից դառնալով 21 հազար դրամ։

Զինվորական կենսաթոշակը կբարձրանա 2 հազար դրամով՝ 18․000-ից դառնալով 21․000 դրամ։

Նվազագույն կենսաթոշակը կբարձրանա 1900 դրամով՝ դառնալով 30․500 դրամ։

Պարտադիր ժամկետային զինվորական ծառայության շարքային կազմի զինծառայողի հաշմանդամության զինվորական կենսաթոշակը 43 հազար դրամից կդառնա 45 հազար դրամ՝ առաջին խմբի հաշմանդամի համար։

Երկրորդ խմբի հաշմանդամի համար՝ 35000 դրամ՝ 33000 դրամի փոխարեն։

Երրորդ խմբի հաշմանդամի համար՝ 32000 դրամ՝ 30000 դրամի փոխարեն։

Պարտադիր ժամկետային զինվորական ծառայության շարքային կազմի մահացած (զոհված) զինծառայողի ընտանիքի անդամի կերակրողին կորցնելու դեպքում զինվորական կենսաթոշակի չափը՝ 32000 դրամ (30000 դրամի փոխարեն)։

Առաջարկվում է բարձրացնել  նաև ծերության, հաշմանդամության և կերակրողին կորցնելու դեպքում նպաստների չափերը` դրանք սահմանելով  30500 դրամ (28600 դրամի փոխարեն), իսկ հաշմանդամ երեխա ճանաչված անձի համար՝ 39000 դրամ (37000 դրամի փոխարեն)։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Orphus համակարգ