Սեյրան Օհանյանի խոսքով՝ 2020թ. նոյեմբերի 9-ի փաստաթղթով ամրագրված է, որ պետք է 5 կմ լայնությամբ միջանցք լինի Արցախի և ՀՀ-ի միջև․
«Երբ խոսում ենք Աղավնոյի, Բերձորի՝ ժամանակից շուտ հանձնելու մասին, այդ հարցը պետք է տալ այսօրվա իշխանություններին՝ ինչո՞ւ են ժամանակից շուտ հանձնել, ինչո՞ւ են խախտում պայմանագրի պահանջները, ինչո՞ւ է տեղի ունենում բանավոր պայմանավորվածություն»:
Նա նշեց, որ «Դիմադրություն» շարժման հիմնական նպատակը Հայաստանի թրքացմանը ո՛չ ասելն է.
««Դիմադրության» շարժման հիմնական նպատակներից մեկն էր՝ թույլ չտալ ինչ-որ փաստաթղթեր ստորագրել, բայց ինչպես տեսնում եք՝ ՀՀ իշխանությունները բանավոր են այդ ամենի շուրջ պայմանավորվում, նաև Արցախի իշխանությունների հետ, և այստեղ ընդդիմությունը, բացի շարժման գործողություններից, որևիցե այլ գործիքակազմ չունի: Ընդդիմությունը չի կարող այսօր ջոկատներ կազմել, զինվել, ումո՞վ զինվել, դա պետական գործընթաց է: Պետք չէ այդ ամենը վերագրել ընդդիմությանը: Այն, որ ՀՀ իշխանությունները երկիրը տարել են պատերազմի, և ամենավտանգավորը, որ պատերազմում մենք պարտություններ ենք կրել, և այդ պարտությունների շարանը շարունակվում է մինչև այսօր, և՛ այս անկախության շարժումը, և՛ «Դիմադրության» շարժումը, և՛ այսօրվա միջոցառումը նվիրվում է նրան, որ մենք կանխենք մեր անկախության կորուստը: Այսօրվա իշխանությունները՝ Նիկոլի գլխավորությամբ, կուրորեն գնում են թուրք-ադրբեջանական տանդեմի տակ մտնելու, խաղաղության կեղծ խաբկանքի տակ մտնելու»,-ասաց Սեյրան Օհանյանը։
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը