Արցախի իշխանությունները ջանասիրաբար ևս մեկ գյուղ դատարկեցին, հայրենի և մեկ պատառ նվիրեցին իրենց բարեկամ-թշնամուն: Այս մասին ֆեյսբուքյան էջում հրապարակված տեսանյութում նշում է Աղավնո գյուղի բնակիչ Հայկարամ Մնացականյանը:
«Իլհամ Ալիևը շնորհակալություն կհայտնի, հուսամ՝ նաև Հեյդար Ալիևի ոսկե մեդալով կպարգևատրի Հայկ Խանումյանին ու այս գործը գլուխ բերող բոլորին»,- ասում է նա:
Ըստ նրա՝ թեպետ Աղավնոն զրկվել է հոսանքից ու կապի բոլոր միջոցներից, իրենք դեռ այնտեղ են:
«Մենք ունենք բոլորիդ կարիքը՝ ապրելու Աղավնոյում, հույսը չենք կորցրել, թեպետ իրենք իրենց նպատակին հասնում են քայլ առ քայլ՝ հաճոյանալով Ալիևին»,- նշում է Աղավնոյի բնակիչը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը