18 08 2022

«Սուրմալու»-ի տարածքում կոտրել են նախարարի խորհրդականի մեքենայի ապակին և գողացել դրամապանակը

«Սուրմալու»-ի տարածքում կոտրել են նախարարի խորհրդականի մեքենայի ապակին և գողացել դրամապանակը

«Սուրմալու» առևտրի կենտրոնի տարածքում կոտրել են նախարարի խորհրդական Արմեն Սարգսյանի ավտոմեքենայի ապակին եւ գողացել դրամապանակը։ Այս տեղեկությունը լրատվամիջոցներին հայտնել է ԱԻՆ մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը։

Մամուլի խոսնակի խոսքով՝ դեպքը տեղի է ունեցել պայթյունի հենց առաջին օրը։

Հիշեցնենք, որ «Սուրմալու» առեւտրի կենտրոնում օգոստոսի 14-ին տեղի ունեցած պայթյունից հետեւանքով կա 16 զոհ։ Անհետ կորած է համարվում 1 քաղաքացի։ Տուժածների ընդհանուր թիվը 62 է։ Տարբեր հիվանդանոցներում բուժումը շարունակում է 4 տուժած, նրանց առողջական վիճակը գնահատվում է բավարար: Մյուս հոսպիտալացվածները վիճակի դրական դինամիկայով դուրս են գրվել: Փլատակների տակից նաեւ 21 ավտոմեքենա է դուրս բերվել։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ