« «Սուրմալու» առևտրի կենտրոնում ամբողջ գիշեր առանց դադարի իրականացվել են որոնողափրկարարական աշխատանքներ: Այժմ էլ աշխատանքներն ընթանում են: Ներկայում որոշակի հովացման գործընթացներ ենք կատարում: Դեռ ունենք երկու անհետ կորած քաղաքացի, սակայն 16 մահացած անձանցից մեկը նույնականացված չէ: Եթե երկու անհետ կորածներից մեկը չնույնականացված քաղաքացին է, հետևաբար ունենք մեկ անհետ կորած: Մեր ունեցած տեղեկությունների համաձայն՝ տվյալ անհետ կորած քաղաքացին պայթյունի պահին եղել է շենքի առաջին հարկի մուտքի մոտ, հետևաբար որոնողական աշխատանքներ ենք իրականացնելու եռահարկ շինության մոտակա տարածքներում: Դա լրացուցիչ բարդություններ է առաջացնում այն իմաստով, որ շենքի փլուզման վտանգ կա»,- այս մասին լրագորղների հետ զրոյցում ասաց Արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ Արտյուշ Գրիգորյանը։
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը