Ռումբերի վերաբերյալ ահազանգերը հիմնականում ստացվում են էլեկտրոնային նամակների միջոցով։ Վերջին շրջանում հիմնականում ուղարկում են Քաղաքապետարանի էլեկտրոնային հասցեին, այսօրվա նամակը փոխանցվել է ԱԻՆ քարտուղարությանը, այս անգամ մեզ է ուղղված եղել։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԱԻՆ խոսնակ Հայկ Կոստանյանը։
Հարցին՝ կեղծ ահազանգերը հիմնականում ստացվում են ՀՀ քաղաքացիներից, թե օտարերկրացիներից՝ Կոստանյանը նշեց՝ տեղեկություն չունի, նամակները էլեկտրոնային եղանակով է ստացվում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը