Առողջապահության նախարարությունից էլ հայտնում են, որ տարբեր բժշկական կենտրոններ տեղափոխված տուժածների թիվը հասել է 60-ի: Նրանցից 36-ի վիճակը մասնագետները գնահատում են միջին ծանրության, 22-ը հետազոտվելուց հետո դուրս են գրվել:
Փրկարարները աշխատելու են ողջ գիշեր, տարածքում շատ թանձր ծուխ է տարածվել: ԱԻ նախարարը նաեւ հայտնել է, որ 20 քաղաքացի իր հարազատին է որոնում, ենթադրվում է, որ նրանք փլատակների տակ են:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը