Փրկարարա-որոնողական աշխատանքները դանդաղ են ընթանում, քանի որ, ենթադրաբար փլատակների տակ կարող են լինել ողջ մնացած մարդիկ, ինչը հնարավորություն չի տալիս ծանր տեխնիկա գործի դնել։ Այս մասին հայտնել է Երևանի քաղաքապետարանի լրատվության վարչության ժամանակավոր պաշտոնակատար Լևոն Սարդարյանը։
Նրա ֆեյսբուքյան գրառման մեջ ասվում է.
«Քանի որ նույն հարցն ինձ պարբերաբար տրվում է ու քանի որ դեպքի վայրում անձամբ հետևում եմ փրկարարական աշխատանքներին, էսպես պատասխանեմ։
Փրկարարա-որոնողական աշխատանքները դանդաղ են ընթանում, քանի որ, ենթադրաբարա, փլատակների տակ կարող են լինել ողջ մնացած մարդիկ, ինչը հնարավորություն չի տալիս ծանր տեխնիկա գործի դնել։
Աշխատանքներն իրականացվում են ձեռքով։ Որոշակի պարբերականությամբ հայտարարվում է լռության րոպե՝ փլատակների տակ մնացած ողջ մարդկանց ձայնը լսելու նպատակով։
Միաժամանակ՝ խորքում կրակը չի մարել և թունավոր ծուխը թույլ չի տալիս մոտենալ պայթյունի էպիկենտրոնին։
Աստված պահապան ողջ մնացածներին...
»,-գրել է նա։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը