14 08 2022

Պայթյունի հետևանքով «Էրեբունի» ԲԿ է տեղափոխվել 13 տուժած

Պայթյունի հետևանքով «Էրեբունի» ԲԿ է տեղափոխվել 13 տուժած

Սուրմալու» առևտրի կենտրոնում պայթյունի հետևանքով «Էրեբունի» ԲԿ է տեղափոխվել 13 տուժած: Այս մասին հայտնում են ԲԿ-ից:

Նրանցից մեկը բժշկական կենտրոն է տեղափոխվել արդեն իսկ մահացած վիճակում: 12 տուժածները հոսպիտալացվել են, նրանց ցուցաբերվել է առաջին բուժօգնություն, կատարվել են անհրաժեշտ կլինիկալաբորատոր և գործիքային հետազոտություններ, նեղ-մասնագետների խորհրդատվություն:

Հիվանդները հոսպիտալացվել են տարբեր բաժանմուքններում, ընդհանուր առմամբ բոլորի վիճակը գնահատվում է բավարար, որոշների վիճակը՝ միջին ծանրության է:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ