Ավետիք Իշխանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «ԽՈՐԸ ՀԻԱՍԹԱՓՈՒԹՅՈՒՆ
Այն ինչ կատարվել և կատարվում է, հատկապես, շեշտում եմ՝ հատկապես Արցախում, անկեծորեն եմ ասում, ինձ համար անսպասելի էր և է։ Փաստորեն, արցախցիները խայտառակ պարտությունից հետո հանդուրժեցին իրենց ղեկավարին։ Դա դեռ ոչինչ, իսկ հիմա՞․․․
Արցախի նախարար կոչված Հայկ Խանումյանն անձամբ պարտադրում է բերձորցիներին, աղավնաձորցիներին լքել իրենց բնակավայրերը։90-ականներին արցախցիների հաստատակամության շնորհիվ, հակադրվելով ՀՀ իշխանությանը, պահվեցին Շուշին, Քարվաճառը, ողջ Արցախը։ Իսկ հիմա՞․․․
Ի՞նչ տարբերություն այդ Հայկ Խանումյանի և Վիգեն Խաչատրյանի միջև։ Ենթադրում էի, որ արցախցիներն ավելի ամուր են կանգնած հայրենի հողի վրա, քան մեր՝ ՀՀ քաղաքացիների մեծ մասը։ Այսպիսով՝ Արմեն Գրիգորյան, Սամվել Բաբայան և Հայկ Խանումյան․․․
Ա՛յ Հայկ Խանումյան և մյուսներ, չե՞ք կարողանում ինքնապաշտպանություն կազմակերպել, հլու-հնազանդ Ադրբեջանին ենթարկվելու փոխարեն, գոնե հրաժարական տվեք։
Թե՞ ընտանիք եք պահում, Բերձորի, Աղավնաձորի ընտանիքների հաշվին։ Չեմ զարմանա, որ ինչպես 1923թ․ սրանք կազմակերպեն հանրաքվե Արցախը Ադրբեջանի կազմում թողնելու հարցով։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը