08 08 2022

Լաչինի միջանցքի նոր ճանապարհն ադրբեջանցիներն ավարտել են. Նաիրի Հոխիկյան

Լաչինի միջանցքի նոր ճանապարհն ադրբեջանցիներն ավարտել են. Նաիրի Հոխիկյան

Մեդիափորձագետ Նաիրի Հոխիկյանը գրում է.

Լաչինի միջանցքի նոր ճանապարհը ադրբեջանցիները ավարտել են։ Ու չնայած դեռ մանր մունր գործեր անում են, բայց անձամբ գնացի և ստուգեցի, թե ինչպիսի ուղի է։

Բավական բարձրորակ ճանապարհ են կառուցել, որի տեսանյութը օրվա ընթացքում կհրապարակեմ։ Ռուս խաղաղապահները հսկում են ինչպես ճանապարհը, այնպես էլ հարակից գյուղերը։

Ցավում եմ միայն, որ այդ ճանապարհի դիմաց իշխանությունները հանրության լուռ հայացքի ներքո համաձայնել են հանձնել Բերձորն ու Աղավնոն։

Ցավում եմ նաև, որ հայ ճանապարհաշինարարները չկարողացան 9 ամսում 6կմ ճանապարհ կառուցել այն դեպքում, երբ թշնամին 30 կմ-ը կառուցեց այդ ընթացքում։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ