Թբիլիսյանի վրա խնդիր կար, այսօր առավոտյան եմ ուղարկել, գնացել նայե՞լ են: Երևանի քաղաքապետարանում գործակարգավարական նիստի ժամանակ հարց բարձրացրեց քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը՝ անդրադառնալով քաղաքում լուսավորության խնդրին:
Քաղաքապետին զեկուցեցին, որ արդեն գնացել են կարգավորելու, որին ի պատասխան քաղաքապետը նշեց. «Երկու օր է էդպես է, ուզում եմ հասկանալ՝ ոնց է լինում, որ երկու օր չենք տեսնում, քաղաքացիներն են ուղարկում, հերթապահ չունե՞նք»:
Հրաչյա Սարգսյանի հարցին պատասխանատու պաշտոնյան պատասխանեց, որ երկու մեքենա է հերթապահություն անում, բայց երեկոյան ժամերին քամիների պատճառով գծերը կտրվում են, ու երկու մեքենայով հազիվ են հասցնում»:
Մանրամասները՝ տեսանյութով:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը