06 08 2022

Արտակ Բեգլարյանին զարմացնում է միջազգային կառույցների կոչերը

Արտակ Բեգլարյանին զարմացնում է միջազգային կառույցների կոչերը

Արցախի պետական նախարար Արտակ Բեգլարյանի համար զարմանալի է, թե ինչու են միջազգային կառույցներն ու ղեկավարներն կրկին արհեստական հավասարություն դնում ադրբեջանական և հայկական կողմերի միջև։

«Զարմանալի է, թե ինչու են միջազգային կառույցներն ու ղեկավարները իրենց վերջին կոչերում կրկին արհեստական հավասարություն դնում ադրբեջանական և հայկական կողմերի միջև, եթե Բաքուն է ռազմական սադրանքների դիմում, ինչն արձանագրվել է Ադրբեջանի պաշտպանության նախարարության և ռուս խաղաղապահ զորամիավորումների կողմից։

Նման պարիտետը հանգեցնում է ուժի կիրառման կեղծ լեգիտիմացման»,- գրել է Արտակ Բեգլարյանը Թվիթերում։ 
 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ