«Շատ զայրացած եմ, ո՞նց կարելի է մեր հայրենակիցներին ներս չթողնել հայրենիք ու հենց օդանավակայանից ետ ուղարկել, իսկ թուրքերի առջև ճանապարհները բացել ՛,-այս մասին ասա քաղաքացիներից մեկը, ով ներկա ր այսօր ԱԳՆ-ի դիմաց կազմակերպված բողոքի ակցիային։
Շարունակելով խոսքը նշեց․
«Ամբողջ Հայաստանով մեկ թուրքերը տարածված են, Նիկոլն իր թուրք եղբայրների առջև բացել է ճանապարհն ու ընդունել , ես Նիկոլին անձամբ չեմ կարող տեսնել, բայց որ նման հնարավորություն ունեմ՝ ասում եմ․ Նիկո՛լ , ինչո՞ւ ես խաթարել իմ օր ծերությունը , էն ժամանակ պայքարել ու Արցախ ենք ազատագրել , անկախ Հայաստան ենք կերտել ու ապրել ենք հանգիստ, հիմա դու՛ իմ ծերությունը խաթարել ես։ Ես հիմա ստիպված դուրս եմ եկել իմ թոռնիկների համար , ես չեմ ուզում, որ իմ թոռնիկներն ապրեն դավաճան Նիկոլի Հայաստնում ,ամեն օր խնդրում եմ Աստծուց, երբ պետք է ջհանդամվես Նիկո՛լ․ այլևս քեզ չենք ուզում տեսնել , Էլ չեմ կարում նայեմ դեմքիդ , հեռուստացույցը միացնում եմ տեսնում եմ ինքն ա փոխում եմ, էլ իմ ներվերը չի հերիքում»,-ասաց քաղաքացին։
Հարցին, թե ՝ արյո՞ք նույնություն տեսնում է օրվա իշխանության և Լևոն Տեր-Պետրոսյանի գործելաոճում, երբ դեռ 28 տարի առաջ նույն կերպ «սև ցուցակներ» էին կազմում և դրանցում ընդգրկված ազգային ուժերի և հատկապես Դաշնակցականնների նկատմամբ իրականացվում հետապնդումներ , քաղաքացին ասաց․
«ՀՅԴ-ն այն կուսակցությունն է,որ իրականացնում է ազգանվեր, ազգապաշտպան ծրագրեր, իսկ ով կպնում է Դաշնակցությանը, նա կպնում է ամբողջ հայ ազգին․ ամո՛թ նրանց, ովքեր դեմ են դուրս եկել Դաշնակցությանը» ,-ասաց քաղաքացին։
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը