«Դա ոչ այլ ինչ է, քան՝ թշնամի պետության կողմից սպառնալիք Հայաստանի քաղաքական ուժերի նկատմաբ։ Բնական է, իրենք Հայաստանի իշխանությունների հետ սիրախաղերի մեջ են, և Հայստանում կան ազգային ուժեր, որոնք խոչընդոտում են այդ սիրախաղերը․ պարզ է, որ պետք է սպառնան։ Այդ սպառնալիքը ցույց է տալիս, որ և՛ Հայաստանի, և՛ Ադրբեջանի, և՛ Թուրքիայի իշխանությունները համակարծիք են մի հարցում, որ կան ազգային ուժեր, որոնք չեն համաձայնի դրա հետ»,-այս մասին ասաց ՀՅԴ անդամ, «Հայաստան» դաշինքի պատգամավոր Արթուր Խաչատրյանը՝ Yerevan.Today-ի հետ զրույցում՝ մեկնաբանելով Ադրբեջանի պետական անվտանգության ծառայության ղեկավարի խոսքը, որ իրենք «վճռականորեն կկանխեն Հայաստանի ռևանշիստ ընդդիմադիրների Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունները կարգավորելու դեմ արվող գործողությունները»։
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը