28 07 2022

Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վաղարշյան փողոց- Կոմիտասի պողոտա խաչմերուկում

Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վաղարշյան փողոց- Կոմիտասի պողոտա խաչմերուկում

Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վաղարշյան փողոց- Կոմիտասի պողոտա խաչմերուկում։ Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանի լրատվական վարչությունից։

«Հարգելի քաղաքացիներ,

մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով հուլիսի 30-ից երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Վաղարշյան փողոց – Կոմիտասի պողոտա հատվածում:

Դավթաշենի կամրջից եկող ու Կոմիտասի պողոտային հատվող նախկին 3 երթևեկելի գոտու փոխարեն (ձախ, ուղիղ, ուղիղ և աջ), ձախով դեպի Կոմիտասի պողոտա բարձրացող երթևեկելի ևս մեկ գոտի կավելանա (ձախ, ձախ, ուղիղ և աջ):

Այսպիսով՝ այդ հատվածում կգործի երթևեկելի 4 գոտի»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ