Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամ ընտրվեց Նաիրա Հովսեփյանը:
Նշենք, որ այսօր՝ հուլիսի 27-ին, Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Աջափնյակ-1 նստավայրի վարչական շենքում ընթանում է դատավորների ընդհանուր ժողովը, որի օրակարգում ներառված է Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի ընտրության հարցը:
Բոլոր 4 թեկնածուները կանայք են, ինչը այս դեպքում օրենքի պահանջն է: Այդ թեկնածուներն են Անահիտ Թումանյանը, Լիլիթ Խաչատրյանը, Նաիրա Հովսեփյանը և Գայանե Մազմանյանը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը