Հուլիսի 15-ին Հրազդան գետ փրփրաջրերը լցվել են «Վեոլիա ջուր» ընկերությունում տեղի ունեցած վթարի հետևանքով: Դեպքի առթիվ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը հարուցել է վարչական վարույթ:
Հիշեցնենք, որ հուլիսի 15-ին ահազանգ էր ստացվել, որ Հրազդան գետում՝ Հրազդանի կիրճի հատվածում, անհայտ ծագման փրփրաջուր է թափվում։
ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի աշխատակիցները, ժամանելով դեպքի վայր, նմուշառում են իրականացրել երեք կետից՝ փրփրաջրի թափման կետից, թափման կետից վերև և ներքև:
Համաձայն իրականացված օպերատիվ դիտարկումների՝ փրփրաջրի թափման կետում բավականին բարձր է ամոնիում և ֆոսֆատ իոնների պարունակությունը, ինչը բնորոշ է կոյուղաջրերին:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը