21 07 2022

Մենք կորցնում ենք դիմորդներ՝ շատ կարևոր մասնագիտություններում․ կրթության փորձագետ



Yerevan.Today-ը զրուցել է կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանի հետ՝ պարզելու, թե   ինչո՞ւ   է  ԲՈՒՀ-երում  տարեցտարի թափուր տեղերի խնդիր լինում ,  ինչո՞վ է պայմանավորված դպրոցներում որակյալ մասնագետների պակասը և  և ի՞նչ խնդիրների կարող ենք բախվել մի քանի տարի հետո, եթե վտանգվի դասական կրթությունը։

Պարոն Խաչատրյան բուհերում անվճար տեղերի մոտ 25%-ը և վճարովիի մոտ 70%-ը թափուր է մնացել, ոմաք բացատում են բարձրագույն կրթություն ստանալու ցանկության բացակայությամբ, մի մասը՝ կրթական ցածր ցենզով մեծ հաշվով ի՞նչով է այն պայմանավորված։  

«Ընդհանուր առմամբ այս միտումը նոր չէ, օրինակ՝  նախորդ տարի էլ պետպատվերով մոտ 500 տեղ մնացել է  թափուր, այսինքն նույն ցուցանիշներն են, կային ժամանակներ, մոտավորապես 10 տարի առաջ, դիմորդների թիվը շատ էր և մեծ մրցակցություն կար։ Ունեցել ենք տարներ, որ մինչև 19-20 հազար մարդ է ընդունվել, հիմա այդ ցուցանիշը 12-13 հազարի սահմաններում է , մի քանի տարի է այս անկումն ունենք»,-ասաց նա։

Թվարակելով մի քանի  պատճառներ Սերոբ Խաչատրյանը նախ  նշեց, որ բարձրագույն կրթությունը Հայաստանում թանկ է, և խնդիրը միայն վարձավճարը չէ , ուղղակի Երևանում ապրելը ուսանողների համար թանկ հաճույք  է։ Մյուս պատճառը, ըստ նրա,  այն է, որ դպրոցներում աշակետներն այնքան էլ  լավ չեն սովորում և սովորելու ձգտումերը 7-րդ, 8-րդ դասարններում մարում  են․ երրոդ պատճառի մասին խոսելով նա նշեց, որ ոմանք որոշում են սահամնափակվել միան քոլեջներով ։

«Ամենամեծ խնդիրն է այն է,որ մենք կորցնում ենք դիմորդներ շատ կարևոր մասնագիտություններում։ Մանկավարժության ուղղությամբ ունենք խայտառակ պատկեր , այս տարի ամենավատ ցուցանիշներն ունենք , կրթությունը գիտությունը, ճարտարագիտությունն ու ագրարային մասնագիտությունները հայտնվել են  ուղղակի ծանրագույն վիճակում»,-ասաց Սերոբ Խաչատրյանը։

Մանրամասն՝ տեսանյութում

 

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ