19 07 2022

Ամերիկյան հետախուզության պետի այցն իշխանությունը փորձում էր կոծկել․ Գեղամ Մանուկյան



«Ամերիկյան հետախուզության պետի այցն  իշխանությունը փորձում էր կոծկել, մինչև տեղեկատվական արտահոսք եղավ, սա արդեն խոսուն փաստ է, որովհետև նույն ՌԴ արտաքին հետախուզության պետի այցը նախապես ազդարարվել է, այդ դեպքում  արտառոց էր այդ այցը»,- լրագրողների հետ զրույցում ասաց Գեղամ Մանուկյանը։  

Ընդդիմության անելիքների վերաբերյալ հարցին ի պատասխան նա նշեց․ «Ընդդիմությունն իր առաքելությունն ունի,  իր ստացած մանդատն ունի  և ըստ այդ մանդատի էլ շարժվում է»։ Խորհրդարան վերադառնալու հարցին ի պատասխան նա նշեց․

«Խորհրդարան վերադառնալը ֆիզիկական գործողություն է , որը օրակարգ չի կարող լինել, այլ հարց, որ ՀՀ-ի  առջև ծառացած բազմաթիվ հիմնախնդիրների շուրջ  գործունեություն ծավալել,  դա մեր պարտականությունն է և  այդ պարտականությունների շրջանակում էլ գործունեություն ծավալում ենք ։ Անցնող երկու շաբաթվա ընթացքում Սեյրան Օհանյանի հետ , ես, որպես Պաշտպանության հանձնաժողովի անդամ, այցելել ենք  և՛ Սյունիք, Ներքին Հանդ , ուր թշնամին առաջխաղացում էր ունեցել, իսկ իշխանությունը փորձում էր արդարանալ, որ առաջխաղացման մասին չէ խոսքը, այցելել ենք Տավուշի մարզ , որոշ անվտանգային մտահոգիչ տարրեր կան, որ չեմ բացահայտի,  այլ  որպես պաշտպանության հանձնաժողովի անդամ , պատգաամավորական հարցապնդումներ եմ անելու «,-ասաց Գեղամ Մանուկյանը

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ