Ականատեսների հաղորդմամբ՝ վրաց-ռուսական սահմանին կրկին կիլոմետրանոց հերթեր են գոյացել։
Ըստ Վրաստան այցելուների և զբոսաշրջիկների՝ Ռուսաստանից ելքի մոտ՝ մինչև անցակետ հասնելը 4-5 կիլոմետանոց երկար հերթեր են: Սահմանը հատելու համար մարդիկ նվազագույնը 6-9 ժամ մնում են խցանումների մեջ: Խցանումների պատճառը հայտնի չէ, սակայն տեղեկություններ կան չեզոք գոտում վթարի մասին։ Հարկ է նշել նաև, որ ռուսական անցակետն ունի 12 գոտի, իսկ վրացականը՝ 2:
jnews-ը նշում է, որ հուլիսին Վրաստանում զբոսաշրջային թեժ շրջան է: Վրաստան են գալիս և՛ տեղացիները, որոնք վերադառնում են արձակուրդի, և՛ զբոսաշրջիկները Ռուսաստանից և այլ երկրներից՝ այցելուների հոսքը շատ մեծ է։ Բեռնատարի վարորդը լրատվամիջոցին հայտնել է, որ ինքը արդեն 9 օր է, ինչ հերթում է կանգնած։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը