18 07 2022

Արմեն Գրիգորյանը հերթական զոհն է․ ՀԿ-ների ցավակցագիրը

Արմեն Գրիգորյանը հերթական զոհն է․ ՀԿ-ների ցավակցագիրը

   Խոր վշտով ցավակցում ենք պրոդյուսեր Արմեն Գրիգորյանի ընտանիքին, հարազատներին, մտերիմներին նրա անժամանակ, ողբերգական մահվան կապակցությամբ:

   Մխիթարանքի մեր խոսքն ենք հղում և զորակցություն հայտնում բոլորին:

   Այս մահը մեծ կորուստ է բոլոր ազգասեր հայերի համար:

   Հիշատակն արդարոյ օրհնութեամբ եղիցի: 

   Արժանապատիվ հայրենակիցնե՛ր.

   Հուլիսի 15-ին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության I ատյանի դատարանի <<Կենտրոն>> նստավայրում <<հանկարծամահ>> եղավ հայտնի պրոդյուսեր Արմեն Գրիգորյանը, որը հանրությանը հայտնի էր իբրև այլախոհ և ներկա իշխանությունների հանդեպ կոշտ դիրքորոշում ունեցող անհատ: Արմեն Գրիգորյանը ձերբակալվել էր ս.թ. մայիսի 17-ին իբր թե ազգային, ռասայական և կրոնական խտրականություն քարոզելու մեղադրանքով: Խախտելով անմեղության կանխավարկածը՝ նրա նկատմամբ ԱԱԾ-ն գործադրել էր ձերբակալման անմարդկային դաժանություն: Որևէ դիմադրություն ցույց չտվող քաղաքացուն բերման էին ենթարկել որպես առանձնապես ծանր հանցագործություն կատարած անձի: Նրան բերման ենթարկելու ստորացուցիչ կադրերը տարածվել են համացանցում: Դժվար չէ ենթադրել, թե ինչ հոգեկան և ֆիզիկական կտտանքների է ենթարկվել Ա. Գրիգորյանը կալանքի տակ գտնվելու շուրջ 2 ամիսների ընթացքում: Մեր խորին համոզմամբ՝ Ա. Գրիգորյանը սույն ազգակործան իշխանությունների կամայականությունների հերթական զոհն է: Այդ մասին է վկայում նաև այն փաստը, որ Ա. Գրիգորյանին ձերբակալել են 2022թ.-ի մայիսի 17-ին  այն  արտահայտությունների համար, որոնք նա արել էր ավելի քան 1 տարի առաջ: Եթե նրա ասածներն իրենց մեջ պարունակում էին հանցակազմի տարրեր, ապա ինչո՞ւ նրան ձերբակալեցին մեկ տարի հետո:

   Մենք կարծում ենք, որ նրա մահը կանխամտածված գործողությունների հետևանք է, որն, ըստ էության, սպանություն է: Պարտադիր չէ, որ սպանությունը իրականացվի բռնի ֆիզիկական գործողություններով: Ըստ ՀՀ նոր Քրեական օրենսգրքի 450 հոդվածի՝ սպանություն է նաև ֆիզիկական և հոգեկան ուժեղ տառապանքներ պատճառելու միջոցով մահվան հասցնելը:

   Արմեն Գրիգորյանը հերթական զոհն է, դա՛ է մեր համոզմունքը:

 

«Պահեստազորի սպաներ» շարժում

«Ձայն հայրենեաց» մշակույթի գործիչների շարժում

«Հայրենիքի վահան» պահեստազորի սպաների ՀԿ

«Հայ ազգային գվարդիա» ՀԿ

«Ղարաբաղի պատերազմի վետերանների միություն» ՀԿ

«Իրավունքի և արժեքների գերակայություն» ՀԿ

«Վերադարձ» հիմնադրամ

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ