«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը գրում է.
Արմենին վերջին անգամ բերդում տեսա: Նոր էին կալանավորել՝ կարանտինի խցում էր: Երբ Անդրանիկ Թևանյանի ու Արեգնազ Մանուկյանի հետ խուզ մտանք, Մարկես էր կարդում՝ «100 տարվա մենություն»: Դեսից դենից խոսեցինք, երկրի վիճակից, էն գարշահոտ սուբստանցից, որի մեջ հայտվել ենք: Եթե Արեգնազը հետներս չլիներ, իրերն իրենց անվանն ավելի մոտ կկոչեինք: Հրաժեշտ տվեցինք, իրար համբերություն մաղթեցինք, խոստացանք էլի գալ: Հետո իր հետ տեսակցություններն արգելեցին: Իսկ այսօր Արմենին բերդում սպանեցին…
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը