«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը գրում է.
Արմեն Գրիգորյանին կալանավորելու ՈՉ ՄԻ ՀԻՄՔ չկար, գործ էիք հարուցել, քննեիք: Արմեն Գրիգորյանի առողջական վիճակի մասին մշտապես բարձրացրել է իր պաշտպան Ռուբեն Մելիքյանը, բայց դատավորներ կոնկրետ անուն ազգանուններով, քննիչ ու դատախազներ կոնկրետ անուն ազգանուններով անտեսել են, որովհետև կալանքի ՖԵՏԻՇ պետք է ապահովեն: Արմեն Գրիգորյանին այսքան օր չէինք կարողացել նույնիսկ տեսակցել ՔԿՀ-ում որովհետև քննիչը գտել էր որ պետք է արգելի: Պատկերացրեցիք այսքան ամիս արգելել են:
Դատարանում մարդու մահ: Սա խելագարվելու դեպք է: Այդքան ասում ենք կալանքը մի ֆետիշացրեք..: Բառեր չեմ գտնում: Չեմ պատկերացնում պատվեր իջացնողն ու կատարողների խմբակը այսքան ապօրինությունների, իրավունքը ոչնչացնելու պայմաններում ոնց են իրենց խղճի հետ մնում..
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը