Բնակիչների խոսքով՝ մինչև գյուղ հասնելը ջուրն անցնում է Ազատան գյուղով։ Ազատանը կարողանում է ոռոգվել, իրենց գյուղերը՝ ոչ, ինչի հետեւանքով մշակած բերքը փչանում է։
NEWS.am-ի հետ զրույցում ասաց Ախուրյան խոշորացված համայնքի ղեկավար Արծրուն Իգիթյանը նշեց, որ եւ Գետքը, եւ Ղարիբջանյանը հրաժարվել են դառնալ ջուրօգտագործողների անդամ, քանի որ ըստ նրանց՝ Ղարիբջանյանը ցանց չունի, որ ջուր տա:
«Բավականին երկար ժամանակ է՝ մենք զբաղվել ենք այս հարցով։ Բնակիչները մշտապես օգտագործել են թափառող ջրեր, չեն էլ ցանկացել գումար չեն վճարել։ Ես նույնիսկ առաջարկել եմ, որ համայնքապետարանը, եթե հնարավոր է Ազատանի ջրերից մի մաս կտրենք եւ տանք Ղարիբջանյան գուղին: Իմ տեղակալը, ոստիկանապետը Ղարիբջանյանում են»,-ասաց Իգիթյանը:
Իգիթյանի խոսքով՝ այժմ իր տեղակալը եւ ոստիկանապետը Ղարիբջանյանում են եւ փորձում են բանակցել՝ ճանապարհը բացելու համար։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը