Սիլիկյան թաղամասից դեպի Հաղթանակ թաղամաս (4-րդ գյուղ) հատվածում մեծ թվով բնակիչներ՝ ի նշան բողոքի, երկկողմանի փակել են «Հյուսիս-Հարավ» նոր կառուցվող ճանապարհը, տեղեկացնում է shamshyan.com-ը։
Նրանք բողոքում են, որ մեկ ամսից ավելի է, ինչ նշված վայրում շինարարական աշխատանքներ են սկսվել, ինչի հետևանքով փոշի է բարձրանում։
Բնակիչները նաև ասել են, որ Երևանի քաղաքապետի անունից օրեր առաջ խոստացել են, որ խնդիրը կլուծվի, սակայն այն չի լուծվել։
Ըստ կայքի՝ ճանապարհը երկկողմանի փակ է, խցանումն անցնում է մի քանի կիլոմետրը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը