12 07 2022

Գնանք էրեխեքին կտոր-կտոր հավաքենք, որ էստեղ որդի փայ անե՞ն. զոհվածի հարազատը՝ դատախազին



Չգիտեմ գործի շրջանակներում ով ինչ է ասել, բայց ես էնտեղ եմ եղել ու գիտեմ, որ էդ նույն Աբովյանի մորգի տնօրենը՝ Անրին, իր բերանով ասել է Բիշարյանին, որ տեղ չունի, նա  էլ ասել է՝ ոչինչ, մի երկու օրով ըտեղ մի տեղ դիր, մինչև սառնարան կսարքես, կտեղավորես: Աբովյանի դիահերձարանի նկուղում պարկերով նետված հերոսների մարմիների գործով դատական նիստից հետո դիմելով դատախազ Պետրոս Պետրոսյանին, ասաց զոհվածների հարազատներից մեկը:

«Էդ Աբովյանի դեպքն առաջինը չի եղել, որ մեր տղերքի մարմիններին վատ են վերաբերում: Առաջին դեպքը եղել է Կապանի մորգում, նույնանման ահազանգ ենք ստացել, որի համար զանգել ենք ու ասել, որ բաց՝ առանց պատուհան շենքում՝ Կապանի մորգի երկրորդ հարկում, տղերքի մարմինները շարել են, էլի ամառ օրով սկսել են նեխեցնել, որ հոտն ամբողջ Կապանով ընկել է»:

Ավելին՝ տեսանյութով:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ