12 07 2022

ՊՆ համարանիշներով ավտոմեքենան վրաերթի է ենթարկել տղամարդու. Վերջինս տեղում մահացել է

ՊՆ համարանիշներով ավտոմեքենան վրաերթի է ենթարկել տղամարդու. Վերջինս տեղում մահացել է

Հուլիսի 12-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում. ժամը 11։20-ի սահմաններում Uaz Patriot մակնիշի ՀՀ ՊՆ համարանիշներով ավտոմեքենան Ճամբարակ-Վարդենիս ավտոճանապարհի Ջիլ գյուղի վարչական տարածքում վրաերթի է ենթարկել հետիոտն՝ Գեղարքունիքի մարզի բնակիչ, 69-ամյա Վլադիմիր Գ-ին։

Shamshyan.com-ի հաղորդմամբ, վարորդը փախուստի չի դիմել, փորձել է օգնություն ցուցաբերել վրաերթի ենթարկվածին, սակայն վերջինս տեղում մահացել է։

Վարորդն այնուհետև ահազանգել է ոստիկանության Ճամբարակի բաժին և ՀՀ ՊՆ Ռազմական ոստիկանության Սևանի կայազորի Ռազմական ոստիկանություն։

Ոստիկանությունն ու քննչական վարչությունը պարզում են վարորդի ինքնությունը։

Կայքի տեղեկություններով՝ վարորդն աշխատում է ՀՀ ՊՆ N զորամասում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ