Ծրագիրը շատ սխալ է մշակված, կապ չունի բազմազավակ ընտանիք է, թե երկու հոգանոց, և մարդիկ կան, որ շատ մեծ գույք են թողել, մարդիկ կան՝ գույք ընդհանրապես չեն թողել: Հայաստանում արցախի կառավարության օպերատիվ շտաբի դիմաց բողոքի ակցիայի ժամանակ ասաց ակցիայի մասնակիցներից մեկը, ով Քաշաթաղից է տեղահանվել:
«Շատ սխալ է ընտրության կարգը, հատկապես, որ բանկից վերջնական գումար հասնում է 5 միլիոնի չափով: Էդ իրենց գրած 8-10 միլիոնը սուտ է, նման բան չկա, էնտեղ տոկոսներ են պահում, կանխավճար է պահում, գնահատում են, որի 70 տոկոսն է տալիս, այսինքն 7 միլիոն գնահատում են, դրա 5 միլիոնն են տալիս: Մենք ոչ մեկս սրանով տուն չենք կարող առնել, թող մեզ փոխառության պայմանագիր տան, այսինքն մեզ կանխիկ գումարը տան»:
Ավելին՝ տեսանյութով:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը