«Դիմադրություն» շարժման գործողությունների արդյունքների վերաբերյալ աստիճանաբար մեծանում է միջազգային խոշորագույն կազմակերպությունների արձագանքը։ «Սոցինտեռն»-ը արձագանքել է մեր կողմից Արցախի վերաբերյալ բարձրացվող հարցերին, ինչպես նաև այն խայտառակ քաղաքական հետապնդումներին, որ տեղի են ունենում Հայաստանում։ Դրանք այլևս գաղտնի, թաքուն չեն կարող պահել, չի լինելու այդպես։ Այս մասին Ֆրանսիայի հրապարակում «Դիմադրություն» շարժման հանրահավաքի ժամանակ հայտարարեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը։
նա տեղեկացրեց, որ հուլիսի 15-ին՝ ժամը 19.30, Ֆրանսիայի հրապարակում տեղի կունենա հանրահավաք, որի ժամանակ եվրոպական այցի արդյունքները կներկայացնի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը։
Շաբաթվա ընթացքում ևս ակցիաներ կլինեն, դրա մասին հավելյալ կտեղեկացնեն։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը